Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սեդրակ Սարոյանը տեղն էր խառնել

Սեդրակ Սարոյանը տեղն էր խառնել
19.12.2014 | 00:37

ԱԺ վերջին արտահերթ նիստը բացառիկ էր այնքանով, որ խորհրդարանի ամբիոնը ինչ-որ պահի վերածվեց «բեսեդկայի» սեղանի, որտեղ հարցեր են քննարկվում «թաղային տղերքի» մակարդակով: Ամբիոնի մոտ պատգամավորության ողջ ընթացքում երբեք այստեղ չհայտնված գեներալ Սեդրակ Սարոյանն էր, խոսում էր ազատամարտիկների և Արամ Մանուկյանի «տփոցից»: Այն, որ չափազանց անկեղծ էր, իր ոճին ու բնույթին հավատարիմ, անկասկած է, բայց հարց է առաջանում՝ օրենսդիր մարմնին այսպիսի՞ անկեղծություն է հարկավոր, սա՞ է հանրության ակնկալիքը խորհրդարանից:
Եթե Սեդրակ Սարոյանն այս ելույթը «չքաղաքականացված» ու օրենսդրություն չստեղծող կառույցում ունենար, գուցե և ծափերի էլ արժանանար: Սակայն մեզանում ամեն ինչ խառնված ու շատ խճճված է, դրա համար էլ մարդու անկեղծությունն անգամ ու «ժողովրդական բառապաշարը» (որակումը Գալուստ Սահակյանինն է) չի «գնահատվում»: Սեդրակ Սարոյանը երևի ճիշտ էլ անում է, որ ամբիոնին տարին մեկ էլ չի մոտենում, մարդը իր «չափը» գիտի, մնում է, որ նրան այնտեղ «գործուղողները» հասկանան, որ խորհրդարանում երգիչը, գեներալն ու գործարարը մնալու են իրենց տեսակի մեջ, մինչդեռ հարկավոր է օրենքների մշակմամբ զբաղվել: Ինչևէ:
Սեդրակ Սարոյանի ելույթը մեծ իրարանցում է առաջացրել նաև ազատամարտիկների շրջանում: Ոմանք քննադատում են, մյուսներն էլ համամիտ են: Սակայն վերջինները նշում են նաև, որ հարցը չքաղաքականացնելու և սեփական մեթոդներով լուծելու մասին խոսող գեներալը լավ կաներ սկսեր իրենից ու իր շրջապատից, թե ինչպես ԵԿՄ-ն դարձավ իշխանություններին սպասարկող օղակ, ու ինչու իրենք մտան խորհրդարան: Իսկ մնացած դիտարկումները լիովին ազատամարտիկների տրամաբանության մեջ էին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ